Ժամանակները փոխվում են, իսկ կոնֆլիկտային իրավիճակները ներկայանում նոր, տարբերվող, ժամանակներին համահունչ հագուստներով: Այսօր այդ հագուստներից ամենազարմանալին կրում է դատարանը, երբ խոսքը ամուսնալուծություն իրավիճակին է վերաբերում: Մի թեմա, որը երկրի սերունդների շարունակականության, պահպանության, զարգացման և դաստիարակման տեսանկյունից պետության կայունության հիմքն է: Իսկ այսօր ամուսնալուծությունը դարձել է նորաստեղծ ընտանիքների համար սովորական, պարզ և արագ գործընթաց:
🤷🏼♀🤷♂Մի՞թե պետությունը պետք է իրեն թույլ տա մշակութային հզոր առանձնահատկություններով տարբերվող, սոցիալական և բարոյական նորմերով կարգավորվող հասարակությանը ընդունելի դարձնել անհիմն խնդիրների թելադրանքով ամուսնալուծված անձանց բազմության շարքերի ընդլայնումը:
Այս ամենին առնչվող նկատելի խնդիրները ստորև՝
դատական կարգով ամուսնալուծվելը հայցադիմումից սկսած մինչև ավարտ անվճար գործընթաց է , ուստի հասանելի է բոլոր այն անձանց համար, որոնց մտքով կանցնի ամուսնալուծվել
չի նշանակվում կամ նշանակվելիս չի մատուցվում հոգեբանախորհրդատվական ծառայություն՝ պարզելու ամուսնալուծության պատճառները
կողմերից մեկի ցանկությունը բավարար պայման է ամուսնալուծվելու համար
ամուսնալուծության հարցերով դատերը հաճախ ընթանում են չամուսնալուծված դատավորների մասնակցությամբ, ովքեր անգամ չունեն փորձ ապրումակցման համար
ամուսնալուծության գործընթացում երեխայի/ների բնակության, ծնողներից որևէ մեկի ենթակայության ներքո խնամք կազմակերպելու հարցերը որոշվում են հաճախ այնպիսի դատավորների կողմից, որոնք չունեն երեխաներ, չեն տիրապետում նման իրավիճակներում խնդրի օբյեկտիվ լուծման տարբերակներին գրեթե բոլոր ամուսնալուծության հայցերը բավարարվում են, և ընտանիքները՝ բաժանվում:
Այս շարքը կարելի է թվարկել դեռ երկար, սակայն այս ամենին ընդդիմադիր քայլերը սակավ են:

Ամուսնալուծությունները պետության համար քայքայիչ և կործանիչ են՝ բացառությամբ հիմնավոր դեպքերի, որոնք սույն հոդվածում չեն ենթարկվում վերլուծության: Ամուսնալուծության կարգի գործընթացի առավել պարզեցման և հասանելիության պատճառով ընտանիքի ինստիտուտի՝ որպես ինստիտուցիոնալ հզոր կառույցի դերի խարխլման աշխատանքները դատարանի կողմից պետության համար անհետևանք չեն մնա:
Խնդրի շղթայական ազդեցությունը աննկատելի արագությամբ շարունակում է մինչև այս պահը։
ՔԻՊ ՍՊԸ
+374 98 444 705
Հալաբյան 35, 15/1
Comments