top of page
Search

Տիգրան Հարությունի Սարգսյան

Ընկերության հիմնադիր և տնօրեն





Կոնտակտային տվյալներ

Գործունեության հասցե՝ Հալաբյան 35,15/1

Հեռ․՝ 098 787 999

Էլ․ հասցե՝ qiplawyers@gmail.com






Կենսագրություն

Տիգրան Հարությունի Սարգսյանը ծնվել է 1983 թ․ հուլիսի 12-ին քաղաք Երևանում։

2000-2006 թվականներին սովորել է Խ․Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլետում՝ տնտեսագետ-ինֆորմատիկ է և ունի մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։

2006-2007թթ․նրան շնորհվել է մաթեմատիկայի և տնտեսագիտության ուսուցչի մանկավարժության մագիստրոսի աստիճան։

2012-2013 թթ. աշխատել է Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 դպրոցում՝ որպես ինֆորմատիկա և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ։

Կամավորական սկզբունքով մեկնել է Արագածոտնի մարզ՝ գյուղ Զովասար, որտեղ էլ մեկ տարի դասավանդելու ընթացքում 5% կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելու վեճի պատճառով ազատվել է աշխատանքից, սակայն դատական կարգով վերականգնվել։ Կարելի է հպարտությամբ նշել, որ միակ ուսուցիչն է, որ հաղթել է պարտադիր 5% կուտակային կենսաթոշակային ֆոնդի հետ կապված դատական գործը և դատական ծախսերի համար ստացված փոխհատուցումը (400.000 ՀՀ դրամ) ամբողջությամբ նվիրաբերել է այդ նույն դպրոցին՝ գույքի տեսքով(գրատախտակներ, գնդակներ, օղակներ, քարտեզներ և այլն)։

2014-2017թթ․ շարունակել է ինֆորմատիկա և մաթեմատիկա առարկաների ուսուցչի աշխատանքը «Հայ Կրթություն» կրթական հիմնադրամում, եղել է նաև շախմատային խմբակի ղեկավար-ուսուցիչ։

2009 թվականին եղբոր և հոր հետ հիմնադրում է բիզնեսի ավտոմատացման «Ակթրեյդ-Սոֆթ» ընկերությունը։

Իր էությամբ ակտիվիստ է՝ զբաղվել է «էլեկտրիկ Երևան», «Մաշտոցի պուրակ», «Դեմ եմ», «Վարորդի ընկեր» փողոցային շարժումներին, ինչպես նաև կարմիր գծերը հակասահմանադրական ճանաչելու, Երևանի քաղաքապետարանի և ԴԱՀԿ-ի դեմ քրեական գործ հարուցելու հայտնի գործերով։

2015 թվականից զբաղվում է իրավագիտությամբ՝ վարչական ոլորտում։ Վարել է կարմիր գծերի, ՃՈ, Հարկային մարմինների և ԴԱՀԿ-ի ապօրինի գործողությունների դեմ ավելի քան 1000-ից ավել գործ։

2016թ․-ին, ցանկանալով խորացնել իր իրավագիտության ոլորտում առկա գիտելիքները, ընդունվել է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետ։ 2018թ ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանին շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան։

2019 թվականի մարտի 1-ին հիմնադրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՍՊԸ-ն և մինչ օրս հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը։

Տ․Սարգսյանը միակ չքաղաքականացված գործարարն է, որ բոլոր իշխանությունների օրոք ստեղծել է մի շարք նախադեպային վճիռներ, մասնավորապես Վճռաբեկ դատարանում հաղթել է ձյունը չմաքրելու համար ապօրինի տուգանքների ՎԴ/2550/05/14 վարչական գործը և այդ գումարով քաղաքային աստիճանները վերանորոգել, սխալ գծանշում կատարելու համար ՃՈ-ի դեմ ՎԴ/5620/05/15 վարչական գործը՝ պարտադրելով վարչական մարմիններին ուղղել իրենց սխալը և պատշաճ գծանշումներ իրականացնել Երևան քաղաքում։

Առաջին իրավաբաններից է, որ արգելափակել է ԴԱՀԿ-ի հաշիվները՝ և ԴԱՀԿԾ ապօրինի գործուղությունների հետևանքով առաջացած վնասի փոխհատուցումը ամբողջությամբ ստացել։ Տ․ Սարգսյանի համար առաջնային է նաև բնության պահպանությունը և մասամբ նրա շնորհիվ է, որ այսօր դատավորները թուղթ խնայելու համար վճիռները տպում են՝ օգտագործելով թղթի երկու կողմերը։ Ունիկալ 1 էջանոց հայցադիմումի հեղինակն է։ ՀՀ Ֆինանսների նախարարությանը անիմաստ չծանուցելու մասին միտքը ևս տվել է Տ․Սարգսյանը և զբաղվել է դրա լոբինգով, որպեսզի այն կյանքի կոչվի։

Տ․Սարգսյանը շատ է կարևորում հասարակության իրավագիտակցության բարձրացումը և դրան ուղղված մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հրապարակելով մի շարք ուսուցողական տեսահոլովակներ։ Սույն աշխատությունը ևս ուղղված է այդ նպատակին ծառայելու համար։ Իր ծավալած գործունեությունը հանրօգուտ և մարդասիրական է: Մի շարք քաղաքացիներ, որոնք հայտնվել են անելանելի իրավիճակում, դիմել են իրեն և հասել արդարության:

Տ․ Սարգսյանը զբաղվում է նաև գիտական գործունեությամբ։ 2021թ․-ին լույս է տեսել «Իրավագիտության հիմունքներ․ Վարչական իրավունք» գիրքը։ 2022 թ․ լույս է տեսել «Արդարության լաբիրինթի միֆերը» իրավաբանական հոդվածների ժողովածուն, որտեղ Տիգրան Սարգսյանը համահեղինակ է։




 
 
 

コメント


  • Deezer
  • Instagram
  • Facebook Социальной Иконка
  • YouTube
  • Twitter
  • ТИК Так
  • telegram
qiplogo_edited.png
ՀՀ, ք․Երևան, Հալաբյան 35, 15/1

+374 98 444 705

Սիրով կլսենք էջի հետ կապված Ձեր դիտողություններն ու առաջարկները․
կայքը դեռ կարգավորման փուլում է
bottom of page