
Քաղաքացու իրավունքների պաշտպան
Քայլեք մեզ հետ դեպի արդարություն տանող ամենակարճ ճանապարհով
Գրասենյակի
մասին
«ՔԻՊ» նախաձեռնությունը հանդիսանում է իրավաբանական կայացած ընկերություններից մեկը։ Հիմնադրվել է ճանաչված և առաջատար իրավաբանների, հաշվապահների, հոգեբանների և լրագրողների միավորման արդյունքում, որոնք ավելի քան մեկ տասնամյակ գործունեություն են ծավալել իրավագիտության ոլորտում:

Շուրջ 5 000 հաղթած գործ, վճռաբեկ դատարանի նախադեպեր, հանրօգուտ նախագծեր
«ՔԻՊ» նախաձեռնությունը նաև իրավաբանական ծառայություններ է մատուցում վարչական և քաղաքացիական ոլորտներում, ինչպես նաև համագործակցում է քրեական գործերով զբաղվող փաստաբանների հետ:


Ընկերության Տնօրեն
Տիգրան Հարությունի Սարգսյան
Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանում, 2006թ․-ից մանկավարժության մագիստրոս է։
Ավարտել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան,
2018թ․-ից իրավագիտության մագիստրոս է։
2022թ․-ից սովորում է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում։
Շուրջ 14 տարի զբաղվում է
իրավապաշտպան գործունեությամբ և բազմաթիվ մասնագիտական հոդվածների, ձեռնարկների և գրքերի հեղինակ է։
Ունի երկու արու զավակ։
